HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանի իշխանությունները Alibaba ընկերությանը տուգանել են 2,75 միլիարդ ԱՄՆ դոլարով

Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչությունը Alibaba ընկերությանը մեղավոր է ճանաչել հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ և տուգանել 18,228 միլիարդ յուանով (2,75 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է Reuters-ը։ 

Տուգանքի չափը կազմում է 2019 թվականին Չինաստանում ընկերության վաճառքի ամբողջ ծավալի 4 %-ը։ Բացի դրանից, Alibaba-ից պահանջել են վերացնել հայտնաբերված բոլոր խախտումները։

Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչության կարծիքով՝ Alibaba Group-ը, առցանց առևտրի շուկայում իր դոմինանտ դերի օգնությամբ, ստիպել է փոքր վաճառողներին օգտվել իր ծառայություններից, օրինակ, արգելելով նրանց խանութներ բացել մրցակից առցանց հարթակներում։ 

2020 թվականի աշնանը Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման խնդիրներ էր ունեցել Չինաստանի իշխանությունների հետ այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ չինական բանկերը մնում են «լոմբարդային մենթալիտետին», իսկ ֆինանսական կարգավորման միջազգային նորմերն արդեն հնացած են։ 

Հակամարտության ֆոնին, 2020 թվականի նոյեմբերին, Չինաստանի իշխանությունները չեղարկել էին Մային պատկանող Ant Group ընկերության IPO-ն (նախնական հրապարակային առաջարկը)։ Ինքը՝ գործարարը, հաջորդող երեք ամիսներին չէր հայտնվել հանրությանը։ 

Alibaba ընկերության տուգանքը Չինաստանի պատմության ամենառեկորդային չափն է։ Մինչ այդ առավելագույն կորպորատիվ տուգանքը կազմել է 937 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015 թվականին այդքան տուգանվել էր պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Qualcomm ընկերությունը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter