
Հաքերները հրապարակել են Clubhouse հավելվածի 1,3 միլիոն օգտատերերի տվյալներ
Հաքերային ֆորումներից մեկում հրապարակվել է Clubhouse հավելվածի 1,3 միլիոն օգտատերերի տվյալները։ Այդ մասին հայտնում է Cybernews-ը։ Հրապարակված տվյալների բազայում առկա են օգտատերերի անունները, լուսանկարների հղումները, օգտատերերի սոցիալական մյուս ցանցերի օգտահաշիվների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև տվյալ օգտատիրոջ կողմից Clubhouse հրավիրվածների մասին տեղեկատվություն։
Cybernews-ը ենթադրում է, որ այդպիսի տվյալները չարամիտների կողմից կարող են օգտագործվել ֆիշինգային հարձակումների, ինչպես նաև Clubhouse-ի օգտահաշիվներին հասանելիություն ունենալու համար։
Clubhouse-ի հայտարարել է, որ սոցիալական ցանցը հաքերային հարձակման չի ենթարկվել, իսկ հրապարակված տեղեկատվությունը բաց տեղեկատվություն է, որին հասանելիություն կարող է ունենալ ցանկացած օգտատեր։ Cybernews-ը խորհուրդ է տվել օգտատերերին ստուգել իրենց օգտահաշիվների անվտանգությունը, այդ թվում փոխել գաղտնաբառերը։
Լուսանկարը՝ Thomas Trutschel/Photothek via Getty Images
Մեկնաբանել