HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել և կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հայտնաբերվել և կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարարության N զորամասի 6 ծառայողներ կամովին ԱԱԾ են հանձնել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում իրենց կողմից ԱՀ տարածքում հայտնաբերված և ՀՀ տեղափոխված, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 միավոր ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 միավոր բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, մարտական շեղբավոր սառը զենք հանդիսացող՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 միավոր սվին-դանակ, ինչպես նաև տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter