HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՐՄԵՆԱԼ»-ը ռեկուլտիվացիայի է ենթարկում չօգտագործվող հողերը

«ԱՐՄԵՆԱԼ»-ը սկսել է չօգտագործվող հողերի ռեկուլտիվացիայի ծրագրի իրագործումը գործարանի տարածքում: Վերականգնման ենթակա է 24 հազար քառ. մետր տարածությամբ տեղամաս, որտեղ գտնվել են Քանաքեռի ալյումինի գործարանի (ԿանԱԶ) էլեկտրոլիզի երկու արտադրամասերը: Այս մասին տեղեկացնում է «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը:

«ԿանԱԶ-ի էլեկտրոլիզային արտադրությունը դադարեցվել է բնապահպանական պատճառներով 1984 թ., որից հետո ձեռնարկությունն ամբողջապես անցել է ալյումինե փայլաթիթեղի արտադրության:

Ռեկուլտիվացիայի աշխատանքներին նախորդել է էլեեկտրոլիզային մասնաշենքերի ապամոնտաժը Հայաստանի ԱԻՆ մասնագետների հսկողությամբ և արդյունաբերական անվտանգության կանոնների պահպանմամբ: Մաքրված տարածքում մինչև երեք մետր խորությամբ հողի նմուշառում է կատարվել 20 մետաղների պարունակության ստուգման համար:

Ծրագիրը նախատեսում է հողի մակերեսային շերտի փուլային ռեկուլտիվացիա: Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:

Հաջորդ քայլը կլինի վերականգնված տարածքների իրացումը: «Կանցկացնենք մրցույթ մասնագիտացված կազմակերպությունների միջև: Հաղթողին կհանձնարարենք մշակել մի քանի տարբերակներ, օրինակ, կանաչ գոտու ստեղծում, արևային մարտկոցների համալիր կամ մարզահրապարակ գործարանի հրշեջ ծառայության վարժանքների համար հատվածով», - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և էկոլոգիայի բաժնի պետ Վահե Թամրազյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter