HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Բելաջոյի Գրիշի կիսատ գործը

Աժ գործող պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) Երևանի թիվ 11 ԸՏ-ում Աժ պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից և ընտրվելու դեպքում կլինի ԲՀԿ խմբակցության անդամ:

Ներկայումս, այսինքն' չորրորդ գումարման Ազգային ժողովում Սարգարյանը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ է. այսինքն' որպես պատգամավորի թեկնածու ներկայացնում է ԲՀԿ-ն, որպես պատգամավոր' ՀՀԿ-ն: Բայց սա պարոն Մարգարյանի բազմաբովանդակ քաղաքական կենսագրության մի հատվածն է միայն: Խնդիրն այն է, որ երրորդ գումարման Ազգային ժողովում (2003-2007թթ.) նա եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, որը լքել է իշխանությունների կողմից Արթուր Բաղդասարյանին «հալածելու» շրջանում:

Եվ քանի որ Գրիգորի Մարգարյանը ընթացիկ ընտրարշավի կարգախոս է ընտրել «Գործը շարունակելու պատրաստակամությամբ»-ը, ենթադրվում է, որ նա նպատակ է դրել առաջիկա քաղաքական կարիերայի ընթացքում հասցնել լինել նաև ՀՅ դաշնակցության, «Ժառանգության» և, իհարկե, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter