HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ականները ձայն բերող են փնտրում նաև Facebook- ով

Ինչպես երևում է' Հանրապետական կուսակցության երիտասարդ անդամներր շարունակում են փողով ակտիվիստների հավաքագրել, ովքեր գումարով կարող են ՀՀԿ-ի համար քվեարկողներ բերել: Այժմ էլ ահա, երիտհանրապետականները ֆեյսբուքյան արշավ են սկսել' նամակներ գրելով պատահական մարդկանց, որբ սկսվում է «Իսկ դուք արդեն որոշե՞լ եք ում եք ընտրելու» նախադասությամբ: Եթե նամակ ստացողը նշում է, թե կողմնորոշված է, ապա արդեն գնում է ՀՀԿ-ին ընտրելու հորդորն ու ապա նաև հիշատակում այն մասին, որ ցանկության դեպքում նամակի հասցեատերը կարող է նաև գումար աշխատել:

Այդ նպատակով երիտհանրապետականները նախ ճշտում են, թե քանի հոգի կա ընտրացուցակում նամակի հասցեատիրոջ ընտանիքից, ապա հավելում են, թե շատ բան անել պետք չէ' ընդամենը անհրաժեշտ է անձնագրի պատճենը, որը հասցեատերը պետք է տանի այնտեղ, որտեղ կասի նամակի հեղինակը: Բացի դա, եթե խոսք է գնում նաև ԲՀԿ-ի մասին, նամակի հեղինակները չեն մոռանում հայտարարել, թե պետք չէ հավատալ ԲՀԿ-ի խոստումներին, որ նրանք, ի տարբերություն ՀՀԿ-ի, ով մարդկանց «օգնում է» մինչև ընտրությունները, խոստանում են վարձահատույց լինել ընտրություններից հետո, իսկ հետո «հաստատ քցելու են»:

«Ի դեպ, երեկ նման նամակ է ստացել նաև «ՉԻ»-ի լրագրողը, ով մի քիչ զրուցել է նամակի հեղինակի հետ, սակայն վերջինս զրույցի կեսից իր համար պարզելով, որ նամակ է ուղարկել լրագրողի, ով այդ մասին արդեն տեղեկություն էր գրել իր պատին' խնդրել է պատից ջնջել իր նամակի մասին գրառումները' չմոռանալով նշել, որ հակառակ պարագայում ինքը կապաակտիվացնի Ֆեյսբուքի իր էջը, որպեսզի նամակագրությունը կորչի:

Երիտհանրապետականը որոշ ժամանակ անց իրոք ապաակտիվացրել է իր էջը, սակայն լըագրողը մինչ այդ հասցրել էր ողջ նամակագրությունը սքրինշոթ անել' տեսապատճենել: Ի դեպ, ուշագրավ է, որ նամակի հեղինակ ներկայացած ոմն Տաթև Սարգսյանի ընկերների ցանկում էին Տարոն Մարգարյանը, Արտակ Զաքարյանը, ՀՀԿ-ի բազմաթիվ տարածքային կառույցների էջերը, իսկ լուսանկարի փոխարեն էլ ՀՀԿ-ի զինանշանն էր: Հավելենք նաև, որ այս անգամ էլ ՀՀԿ-ականները 50 հագար դրամ են առաջարկում ձայն բերելու դիմաց, ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքում էր բացահայտել «ՉԻ»-ի լրագրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter