HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական խումբը հայտնաբերել է ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու դին։ 

Ժամը 17։04-ին ին «Աղբյուրակ» ջրամբարից փրկարարները դուրս են բերել Ց․ Ն․-ի դին։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1961 թ․) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և ոստիկանության 20 աշխատակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter