HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի խորհրդարանում արցախյան հարցով քննարկում տեղի կունենա

Վրաստանի խորհրդարանում արցախյան հարցով քննարկում տեղի կունենա։ Այդ մասին գրում է Эхо Кавказа պարբերականը՝ հղում անելով Վրաստանի առաջին ալիքին։ Հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում է, որ քննարկումների ընթացքում ուշադրություն կդարձվի Հարավային Կովկասի անվտանգության վրա Արցախում հրադադարի մասին համաձայնագրի ազդեցությանը։ 

Հանձնաժողովի նիստում զեկույցով հանդես կգա Վրաստանի հետախուզության ղեկավար Շալվա Լոմիձեն։ Ենթադրվում է, որ քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով։

Լուսանկարը՝ eu4georgia.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter