HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի պնդմամբ՝ արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմը կորցրել է 5 մլրդ դոլարի սպառազինություն և տեխնիկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմն ընդհանուր առմամբ կորցրել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այդ մասին գրում է РБК-ն։ 

«Մարտական գործողությունների ընթացքում մենք խոցել կամ ռազմավար ենք վերցրել Հայաստանի զինված ուժերի 5 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- նշել է Ալիևը։

Վերջինիս պնդմամբ՝ Բաքուն սպասում է այն հարցի պատասխանին, թե ինչպես են «Իսկանդեր Մ»-ի հրթիռները հայտնվել Հայաստանում։

«Որտեղի՞ց հայկական բանակին այդ հրթիռները։ Այդ հրթիռները չպետք է լինեին։ ․․․ Դեռևս մենք չենք կարողացել ստանալ պատասխանը, բայց կստանանք»,- նշել է Ալիևը։ 

Նա հավելել է, որ «Իսկանդեր» հրթիռները կիրառվել են Շուշիի ուղղությամբ՝ դրա գրավումից հետո։ «Մենք ունենք բավարար տեղեկատվություն։ Ուղղակի սպասում ենք պաշտոնական բացատրությունների»,- ընդգծել է Ալիևը։ 

Ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) ցուցադրել էր «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հրթիռների բեկորները, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել էր ադրբեջանական ուժերի ուղղությամբ։ 

Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմում «Իսկանդեր» հրթիռային համալիր չի կիրառվել։ «Դա ապացուցվել է»,- նշել էր Պեսկովը։ Վերջինս նաև հավելել էր, որ Կրեմլը չունի տեղեկատվություն, թե որտեղից են հայտնաբերվել այդ բեկորները։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter