HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններ՝ ուռուցքաբանության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսսի ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Ստեֆան Պաղդուին, միջազգային բաժնի ղեկավար Աքսել Լը Սեսնըին, ինչպես նաև պատվիրակության այլ անդամների և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՆ-ն։

«Ուզում եմ ընդգծել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ առողջապահական ոլորտում համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել: Ես շատ ուրախ եմ, որ համագործակցությունը վերջին մի քանի ամիսներին ավելի ակտիվ ընթացքի մեջ է, հետևաբար կարծում եմ, որ առաջիկայում միասին նորանոր ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել»,- ողջունելով ներկաներին` ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանի և Ֆրանսիայի բազմամյա փոխգործակցության շրջանակներում Գուստավ Ռուսսի հիվանդանոցը, որը քաղցկեղի բուժմամբ զբաղվող Եվրոպայի առաջատար կենտրոններից է, ցանկություն է հայտնել առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարության և հայաստանյան բժշկական հաստատությունների հետ։

Ըստ նախնական ծրագրերի` համագործակցությունը հայկական կողմի հետ ներառելու է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում Ֆրանսիայում և փորձի փոխանակում, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների այցելություններ Հայաստան։

Համագործակցությունը կարող է ընդգրկել նաև հազվադեպ հանդիպող ուռուցքների կամ մանկաբուժության և արյունաբանության հետ կապված բարդ ախտաբանությունների բուժում, որի կազմակերպման գործում հայաստանյան կենտրոնները բախվում են դժվարությունների համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Հնարավոր է կազմակերպել նաև հիվանդների բուժում համատեղ ուժերով այն դեպքերում, երբ բուժման որոշ՝ ավելի բարդ փուլեր կանցկացվեն Ֆրանսիայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter