HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Աժ նախագահը դեռ «քյարթու Մոսկվիչի» հույսի՞ն է

Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությանն առաջադրած Սամվել Բալասանյանի գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագիրը ընթերցելով' կարծիք ես կազմում, որ Աժ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ու միայն ԱԺ-ից տարեկան 3 միլիոն 800 000 դրամ ստացող այս անձը անչափ համեստ կյանքով է ապրում: Համենայնդեպս, իր կոլեգայի' ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի պես փողեր չի շռայլում թանկարժեք ավտոմեքենաներ վարելու վրա: Նրա շարժական զուքի ցանկում հայտարարագրված է մի համեստ ավտոմեքենա' ամենայն հավանականությամբ արդեն կիրառությունից դարս եկած Մ-2140 մակնիշի «Մոսկվիչ», որն արտադրված է 1977 թվականին:

Ի դեպ, սա, ինչպես որակում են մասնագետները, «քյարթու Մոսկվիչ է»: Մինչ Բալասանյանը աշխատում է թաքցնել իր իրական ավտոմեքենայի մասին տեղեկությունները, գյամրեցիները նրա փոխարեն հավաստիացնում են, որ Աժ փոխնախագահն առնվազն 140 հազար դոլար արժողությամբ BMW X 6 թանկարժեք մեքենա է վարում:

Մեկնաբանություններ (1)

kazbek
Եվ ինչ են սովորացնում իշխանությունները՝ կեղծել, ստել, խաբել, շահագործել, խարդախել և մնալ անպատիժ։ Դրա համար եմ կոտորում իրենց՝ պատգամավոր դառնալու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter