HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա այցով կմեկնի Բաքու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Նախատեսվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կկայանա Լուկաշենկոյի՝ Բաքու ժամանելուց անմիջապես հետո։ Ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Բելառուսի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը։

Պաշտոնական բանակցությունները կկայանան չորեքշաբթի օրը՝ ապրիլի 14-ին։ Կողմերը կքննարկեն առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման, արդյունաբերական համագործակցության հարցերը, պարենի արտադրության և մատակարարման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային նախագծերը, գյուղատնտեսական արտադրության վերամշակման հարցերը, ինչպես նաև գիտատեխնիկական, առողջապահական, կրթական և զբոսաշրջային ոլորտներում երկու երկրների փոխգործակցությունը։ 

Լուկաշենկոն ու Ալիևը նաև կարծիքներ կփոխանակեն «միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ»: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter