HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում 80 000-ից ավելի զինծառայող է տեղակայել

Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 80 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, Reuters գործակալությանը հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Յուլիա Մենդելը։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բանակցությունների առաջարկ է արել, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ «Մենք հույս ունենք, որ դա չի նշանակում երկխոսությունից հրաժարում»,- նշել է Մենդելը։

«Ինտերֆաքսի» ուկրաինական ծառայությանը Մենդելը հայտարարել է, որ առաջարկն ուղարկվել է մարտի 26-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի 4 զինծառայողների զոհվելուց հետո, որը տեղի էր ունեցել Դոնեցկի մարզի Շումի գյուղի շրջանում՝ հրաձգության արդյունքում։ Զուգահեռաբար, Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ վերջին օրերի ընթացքում Պուտինը Զելենսկիից չի ստացել բանակցությունների որևէ դիմում։

Այս տարվա ապրիլի սկզբին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մոսկվան զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում զորքերի կենտրոնացումն անվանել էր «հսկիչ ստուգում»։  

Մինչ այդ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել էին Կիևին բազմակողմ աջակցության մասին։ Ապրիլի 6-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս կոչ էր արել դադարեցնել զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանագծին։

Լուսանկարը՝ Alexander Reka/TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter