 
			Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից։
«Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ»:
    
        
            Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
        
    
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել