HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի

Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի Համաշխարհային բանկի և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնոթւյան հետ կապերի բաժինը։

«Ծրագրով ամբողջությամբ կնորոգվի Նորավանի գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ 956 մ երկարությամբ։ Կբարեկարգվեն նաև դեպի բնակավայրի մշակույթի տուն‚ դպրոց տանող մուտքերը։ Նորավանի՝ վթարային վիճակում գտնվող խմելու ջրագիծը կփոխարինվի նորով. այս պահին արդեն մեկնարկել է ջրագծի կառուցումը‚ իրականացվում են հողային աշխատանքներ։ 

Կկատարվեն նաև‚ մայթերի‚ ջրահեռացման վաքերի կառուցման‚ ասֆալտբետոնե շերտի տեղադրման‚ ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter