
Արման Թաթոյանն այսօր Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքներին
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքներին, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը։
Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել