HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Դատարան են գնալու նաև վեհափառի պատասխանով

Ու կպարզվի` «Կյանքի խոսքը» եկեղեցի՞ է, թե՞ աղանդ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Կյանքի խոսք» կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ընկերության» գործով դատական նիստը ապրիլի 13-ին` ժամը 16:30-ին նշանակելով` դատավոր Ռ. Ներսիսյանը մարտի 23-ին կայացած նախորդ նիստում կողմերին հնարավորություն տվեց ներկայացնելու իրենց դիրքորոշումների հիմնավորումները:

Երեկ պատասխանելով մեր հարցին, թե ինքն անցած ժամանակաընթացքում համապատասխան հիմնավորումներ ձեռք բերե՞լ է, ունի՞ ապացույցներ, «Իրավունք», «Իրավունք- Հետաքննություն», ինչպես նաև «Аргументы недели Армении» թերթերը հրատարակող «Իրավունք Մեդիա» ընկերության շահերի ներկայացուցիչ, «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանն ասաց.

- Այս ընթացքում որոշակի գործողություններ կատարվել են, ունենք որոշակի ապացույցներ, որ դատական նիստի ընթացքում անմիջապես կներկայացնենք դատարանին: Փաստաբանական հարցումներ ենք կատարել տարբեր պատկան մարմիններին, նաև` վեհափառին, և ստացել ենք պատասխաններ, որոնք, կարծում ենք, հիմնավորում են մեր դիրքորոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter