HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը վերացրել է Անժելա Էլիբեգովայի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրգործ չհարուցելու որոշումը

Դատախազությունը վերացրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ քրեական գործ չհարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը և Քրեական օրենսգրքի 333 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցել, այսինքն՝ սուտ մատնությունը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

«Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգվային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ մեր կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին: Հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, ինչի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել։ Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, և այսօր տեղեկացանք, որ քննիչի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում է կայացվել այդ մասով քրեական գործ հարուցելու մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ այն օրերին, երբ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու այլ անձինք Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով բերման էին ենթարկվել, ԱԱԾ է տարվել նաև Էլիբեգովան։

Անդրադառնալով ադրբեջանագետին ԱԱԾ տանելու հանգամանքին՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության խորհրդի անդամ Վահե Խանդիլյանն, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է «Ваик Хан (Վահե Խանդիլյան)» անունով, գրառում է կատարել՝ Էլիբեգովային մեղադրելով դավաճանության մեջ, Խանդիլյանի գրառումն արտատպել են նաև որոշ լրատվամիջոցներ, և Էլիբեգովայի նկատմամբ հոդվածների մեկնաբանություններում սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ են հնչել՝ ընդհուպ նրան վառելու վերաբերյալ։ Այս ամենից հետո է Էլիբեգովան որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter