HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Կենտրոնի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նա նշել է, որ կենտրոնը դեռևս մեկ տասնամյակ առաջ առաջին անգամ տպագրել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ իրավարար վճռի ամբողջական օրինակը, որն օգտակար է եղել հետազոտողների համար: Անցնող տասնամյակում իրավարար վճիռը տպագրվել է նաև իսպաներեն և ռուսերեն։ Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է օրերս տպագրված իրավարար վճռի թուրքերեն տարբերակը: Նա գրքի մեկ օրինակ նվիրել է Հանրապետության նախագահին»,- նշված է կայքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter