HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում շտապօգնության մեքենային. բուժանձնակազմին տեղափոխել են հիվանդանոց

Ապրիլի 11-ին շտապօգնությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի և Բեյրութի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ Տրանզիտ» և «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնված Վարդան Ներսիսյանը, բուժքույր` 1965 թ. ծնված  Ռիմա Գևորգյանը և  բժիշկ` 1983 թ. ծնված Կարեն Սիմոնյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter