HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter