
ՃՏՊ Ուշի գյուղի ոլորաններում․ կա զոհ
Ապրիլի 14-ին` ժամը 09։07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ուշի գյուղի ոլորաններում «DAF» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ձորակը (մոտ 6 մ):
Ըստ նախնական տվյալների՝ վարորդը հայտնվել է բեռնատար ավտոմեքենայի տակ և տեղում մահացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել