HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։

«Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։  38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է«- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter