HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿԳՄՍ փոխնախարարը՝ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու մասին

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները դուրս են եկել, որի պատճառներն այսօր ներկայացվեց նախարարության կողմից հրավիրված ասուլիսին։

ԿԳՄՍ փոխնախագահ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, որ կցանկանային ունենալ բուհերի եւ գիտության զարգացման վերաբերյալ բովանդակային խոսակցություն, սակայն հարցը հանրային հնչեղությունն է ստացել, որին հաջորդում են մեղադրանքները՝ բուհերի նկատմամբ անտարբեր լինելու վերաբերյալ, ուստի այսօր հրավիրել են ասուլիս, որ ներկայացնեն իրենց հրաժարականի պատճառները։

Փոխնախարարն անդրադարձավ ԵՊՀ-ում անցկացված հոգաբարձուների խորհրդի հունվարի 29-ի նիստին եւ նշեց, որ ինչպես հարկն է տեղեկացվել են խորհրդի կայացրած որոշումների մասին, օրակարգի մասին։ Առաջին հարցը եղել է հոգաբարձուների խորհրդում աշխատանքներ իրականացնելու կարգի մասին, որն այնուհետեւ ուղարկվել է նախարարություն։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հոգաբարձուների խորհրդի կայացրած որոշում, որն իրենց ստորագրածից լիովին տարբերվում է։ 

Հրապարակված փաստաթղթում նշված է, որ խորհրդի նախագահի լիազորությունների դադարման դեպքում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է խորհրդի նախագահի լիազորությունները մինչեւ խորհրդի կողմից նախագահի ընտրության որոշման կայացումը։ Նախարարի տեղակալն ընթերցեց իրենց ուղարկված եւ ստորագրված տարբերակը՝ քարտուղարը ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները, մինչեւ նախորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը։ Անդրեասյանի խոսքով՝ քվեարկել է միայն այն փաստաթուղթը, որտեղ նշված է քարտուղարը ստանձնում է նախագահի պարտավորությունները խիստ ժամանակավոր, եւ նախատեսված է մինչեւ հաջորդ նիստը հրավիրելը, որտեղ պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Սակայն կայքում հրապարակվել  է մեկ այլ տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել եւ ապրիլի մեկի նիստի օրակարգի առաջին հարցում նախագահի ընտրության հարցը չի եղել։ Փոխնախարարի կարծիքով՝ տվալ պարագայում գործողությունները իրավական դաշտում չեն, քանի որ որոշումը չի արտահայտում բովանդակային կարգն ու որոշումը, որի համար քվեարկել են հոգաբարձուների խորհրդի անդամները, եւ փաստաթուղթը կապ չունի փոփոխության հետ։ «Այն որոշումը, որը ներկայացված է, քվեարկված չէ խորհրդի կողմից։ Եվ այստեղ, այդ պայմաններում, անդամները մասնակցում են նիստին, որից հետո հայտնաբերում ենք, որ տեղի է ունեցել խորհրդի ընթացքում տեղի ունեցած քննարկումների, կայացրած որոշումների խեղաթյուրում, առնվազն չունենք վստահություն խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ», - նշեց Անդրեասյանը։

Փոխնախարարի խոսքով՝ միակ ելքը նոր խորհրդի ձեւավորում է, որին էլ ուղղված է եղել իր քայլը։ «Իմ քայլով ես կարծես ուզել եմ նշել, որ այդ միջավայրը մեզ որեւէ տեղ չի տանում, բայց պետք է հասնել խնդիրների լուծման», - նշեց Անդրեասյանը։ 

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter