HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Լևոն Տեր-Պետրոսյանը 2018-ին ինձ ասել է` հողերն արդեն պիտի տաս»

Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոշտ է արտահայտվել նրա հասցեին: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ի ամռանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, խոսել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին:

«Առաջին նախագահն ունի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997-ին «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն, իր խոսքով, գաղտնիք բացեց, թե առաջին նախագահն ինչ է ասել իրեն 2018-ի հուլիսին հանդիպման ժամանակ։

«Մեջբերում` հողերն արդեն պիտի տաս, մեջբերման ավարտը»,- պատմեց Փաշինյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter