
Իրավաբանները փորձաքննություն են ենթարկել Աշոտյանի հրամանը
Արձագանքելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը փորձում է «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով», և ուսումնասիրելով ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊԼՀ-ի կայքերում զետեղված ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանը՝ մի խումբ իրավաբաններ հանձն են առել իրականացնել հրամանի փորձաքննությունը:
Փորձաքննության նպատակն է ճշգրտել՝ որքանով է իրականությանը համապատասխանում պարոն Աշոտյանի՝ «որպես պետության կողմից կրթության ոլորտի պատասխանատու նշանակված այր՝ ես պարտավոր եմ հետևել ՀՀկրթական հաստատություններում օրինականության հաստատմանը» հայտարարությունը:
Կից ներկայացվում է համապատասխան փորձաքննության եզրակացությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել