HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ազգային ժողովում անդրադարձան պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյանի բաց նամակին

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն անդրադարձավ «Հետքում» հրապարակված բաց նամակին, որի հեղինակը Արցախյան պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյանն է, որը վիրավորում է ստացել, սակայն բյուրոկրատական քաշքշուկի պատճառով չի կարողացել որևէ փոխհատուցում ստանալ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել նման խնդիրներից խուսափելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց` բաց նամակին ծանոթ են, խնդիրը վերաբերում է ոչ ծանր վիրավորում ստացած անձանց 500 հազար դրամ ֆինանսական աջակցությանը:

«Հաշվի առնելով այն, որ այդ անձանց մի մասը ստացել է թեթև վիրավորում և բժշկական հաստատություններում պատշաճ հաշվառում չի եղել, հնարավոր է` որոշ անձանց տվյալները պատշաճ ձևակերպված չլինեն ու փոխանցված չլինեն: Այս պահի դրությամբ մոտ 6000-ից ավելի քաղաքացի այդ աջակցությունը ստացել է, չենք բացառում, որ փաստաթղթերի խնդրի պատճառով քաղաքացիները ստիպված են լինում նույնականացումը մեկ անգամ ևս իրականացնել»,- ասաց նախարարը:

Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ թե՛ իրենք, թե՛ մյուս նախարարություններն անում են առավելագույնը, որպեսզի պատերազմի մասնակիցները հնարավորինս զերծ մնան նման քաշքշուկներից, և փաստաթղթավորումն էլեկտրոնային եղանակով իրականացվի:

Սոս Ավետիսյանն արձագանքեց` միասնական բազաներ լինելու դեպքում հնարավոր կլինի խուսափել նման դեպքերից` ճկուն ու քաղաքացիներին միտված սպասարկում ապահովելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter