Նամակ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին
Պատվարժան պարոն Դեսպան,
տեղեկանալով 04.04.2012-ին Գերմանիայի դաշնության հանրապետությունում, Հայ Միությունների Կենտրոնական խորհրդի վարչության կողմից, Ձեզ ուղարկած նամակի բովանդակությանը, անշուշտ զարմացանք, խիստ մտահոգվելով ՀՀ դեսպանի և ԳԿԽ-ի այլամերժ հարաբերություններով:
Հայաստանում կոռուպցիայի առկայությունն անվիճելի փաստ է (ինչպես և ամբողջ աշխարհում): Կոռուպցիան ապակայունացնում է յուրաքանչյուր պետության անվտանգությունը, այդ թվում նաև Հայաստանի: Այն թաքցնելու առիթ էլ չկա, քանի որ,այդ մասին խոսվում է և´Հայսատանի պաշտոնական շրջանակներում, և´ հայկական մամուլում: Սա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Անկասկած, ՀՀ իշխանությունները իրականացնում են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, խստացնում են պետական հսկողությունը, ներգրավելով թե´ պետական, և թե´ հասարակական կառույցները, կոռուպցիան մեր երկրում վերացնելու վերաբերյալ, և դա շատ արդյունավետ պտուղներ է տալիս: Այնուհանդերձ, դեռևս շատ աշխատանք կա կատարելու այն վերջնականապես արմատախիլ անելու համար:
Արցախի կարգավորման հարցն էլ, համայն հայության խնդիրն է:Սփյուռքում ապրող Մոնթեն էլ չհարցրեց «կարելի՞ է արդյոք կռվել հայրենիքի ազատագրման համար»: Յուրաքանչյուր հայ մարդ և հայկական կազմակերպություն, ամբողջ աշխարհում, պետք է իր լուման ներդնի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդրում, լինի դա թե պետական, թե հասարակական կազմակերպություն, Հայաստանում, Արցախում, թե հայկական սփյուռքում:
Սա համահայկական խնդիր է:
Բոլորին էլ հայտնի է, որ հայ-թուրքական հարաբերությունները, հայտնվել են փակուղում: Միասնական, հզոր ճակատով և մեր համերաշխ մարտահրավերներով միայն մենք կդառնանք մարտունակ և հարգանքի արժանի կողմ:
Կուզեինք անպայման նաև նշել, Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում, գերմանահայ միությունների կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի հայրենանվեր, հայկական արժեքների պահպանման և տարածման գործում իրականացրած և իրկանացվող, հիմնախնդիր ծրագերն ու նախաձեռնությունները: Էնտուզիաստ մեծատառով:
Ահա մի քանի օրինակներ.
1.Պահանջ ԳԴՀ-ի կառավարությունից` ընդունել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժելու մասին օրենք:
2. Բեռլինում` ուղղակի Բրանդենբուրգյան դարպասներին հարակից տարածքում կանգնեցնել հուշարձան որպես հարգանքի տուրք 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության զոհերի հիշահտակին:
3. Բեռլինում ստեղծել ԳԿԽ-ի կենտրոնական գրասենյակ:
4. Հայերը Գերմանիայում գիրքը` և այլն և այլն:
Բադեն-Վյուրթեմբերգի հայ մշակութային միությունը անվիճելի է համարում ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանի անմիջական օժանդակությունը` մեր, ինչպես նաև, ԳԿԽ-ի մյուս անդամ կազմակերպություններին բոլոր իրկանացրած գործընթացներում: Այդպիսի վաստակաշատ հասարակական գործիչը, ինչպիսին պարոն Ազատ Օրդուխանյանն է, արժանի է միմիայն հարգարժան վերաբերմունքի և ոչ թե «վետո»-ի: Տվյալ փաստը («վետոն») հուսախափ է անում, ոչ միայն Գերմանիայի Dաշնային Hանրապետությունում հայկական միությունների կենտրոնական խորհրդի նախագահին, այլ նաև բոլոր` տքնաջան, հասարակական աշխատանքով զբաղվող հայ, մարդկանց:
Հարգարժան պարոն դեսպան,
նկատի ունենալով վերը նշված փաստերը, խնդրում (առաջարկում) ենք, ևս մեկ անգամ, ցուցաբերել բարի կամք, և ուղղակիորեն երկխոսել ԳԿԽ- ի նախագահ պարոն Օրդուխանյանի հետ և ստեղծված խնդիրը լուծել ի օգուտ համահայկական, համազգային շահերի:
«Մեր ուժը, մեր հավաքականության մեջ է» (Անդրանիկ Օզանյան):
Ջերմ մաղթանքներով և բարի ակընկալիքներով`Բադեն-Վյուրթեմբերգի հայ մշակութային միության վարչություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել