HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելառուսի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter