HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին

Ապրիլի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները: 

Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր փոխանակեցին թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած  հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարման, միջազգային հանրության արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter