HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ1-ը մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք է ուզում ստեղծել

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա ստեղծել մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք: Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 15-ի չզեկուցվող հարցերի փաթեթով:

Ըստ նախագծի՝ նոր լրատվական հեռուստաալիքի հիմնական նպատակը օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցումն է, ինչը միևնույն ժամանակ կապահովի հեռուստադիտողի՝ տեղեկատվության ստացման հիմնարար իրավունքները։

Երեկ՝ ապրիլի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերն է հրապարակել։ Դիմողների թվում է նաեւ Հանրային հեռուստաընկերությունը։

Դեռևս հունվարին հանրային մուլտիպլեքսում հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սլոթերի օգտագործման համար կայացած մրցույթների արդյունքում մնացել էր մայրաքաղաքային մեկ ազատ սլոթ, որի համար, համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, հայտարարվել էր նոր մրցույթ:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթին, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»-ից բացի, մասնակցելու հայտ են ներկայացրել «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունները:

Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter