HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ`  աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան`                27.00C (2008 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան`                  0.00C (1980 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան`               13.40C

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter