
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր՝ ապրիլի 15-ին, պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել