HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս գետի առափնյա տարածքները զերծ կմնան գարնանային ողողումից

ՀՀ կառավարության որոշմամբ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է մոտ 348 մլն դրամ։ Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 մ3 /վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։

Որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացմամբ կամրացվի Արաքս գետի արգելաթումբն Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում և Սյունիքի մարզում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում կբարձրացվի արգելաթմբի կատարը, Լուսառատի տարածքում` նույնպես, ինչպես նաև կկառուցվի նոր կամուրջ։ Այս ամենի շնորհիվ առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter