HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ:

ԱԺ հաղորդագրության համաձայն`կողմերն ընդգծել են, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան:

Զինաիդա Գրեչանին վերահաստատել է Մոլդովայի խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական եւ գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,-ասել է նա:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter