HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:

Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր պետական կառույցների կողմից: «Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է: 2020 թվականի ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ղազախստանի միջև աճել է երկու անգամ՝ չնայած համավարակին: Իհարկե, բացարձակ արժեքով սա այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ, սակայն ցույց է տալիս ոլորտի ներուժը և հստակ միտումը»,- նշել է դեսպանը:

ԲՏԱ նախարարը նշել է, որ հայկական կողմը հատկապես կարևորում է «հայ-ղազախական համագործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում և դրա հիման վրա հարաբերությունների խորացումը մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտ է»:

Ղազախական կողմին է ներկայացվել տեխնոլոգիական կրթության հայկական փորձը: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել թվայնացման օրակարգի, հատկապես էլեկտրոնային կառավարման համակարգի ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը նշված բոլոր ոլորտներում:

Ամփոփելով հանդիպումը՝ Հայկ Չոբանյանը հույս է հայտնել, որ քննարկումները կշարունակվեն ավելի կոնկրետ ծրագրերի շուրջ՝ աշխատանքային խմբերի մակարդակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter