
ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությունների շտաբային բանակցություններին
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021թ. պլանի համաձայն՝ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 15-ից 16-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում կայանալիք մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և նյութատեխնիկական ապահովման ուժերի «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել