HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. Եվրոպայում COVID-19-ից մահացությունների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Եվրոպայում COVID-19-ից մահացությունների թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ ապրիլի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավար Հանս Կլյուգեն։ 

«Նախորդ շաբաթ, եվրոպական տարածաշրջանում COVID-19-ից մահացությունների թվով, մենք հատել ենք 1 միլիոնի սահմանը։ Իրավիճակը տարածաշրջանում լուրջ է։ Յուրաքանչյուր շաբաթ հաղորդվում է վարակման 1,6 միլիոն նոր դեպքերի մասին։ Դա յուրաքանչյուր ժամը մեկը 9500 դեպք է կամ րոպեում 160 մարդ»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝ մի շարք երկրներում առկա են կորոնավիրուսի նոր դեպքերի նվազման նախնական ազդակներ։ Ընդորում, կարևոր է բնակչության շրջանում վիրուսի տարածման նվազումը։

Կլյուգեն հիշեցրել է, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բաշխվել է COVID-19-ի 7 պատվաստանյութերի 171 միլիոն դեղաչափ։ Եվրոպայի բնակչության գրեթե 13 %-ը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը և միայն 7 %-ն է, որ ամբողջությամբ ավարտել է պատվաստումը։

Լուսանկարը՝ Gonzalo Fuentes/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter