
Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Ապրիլի 16-ին` ժամը 04։10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տերյան փողոցում գտնվող սննդի տաղավարում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել՝ տաղավարի կառուցատարրերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել