
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Մինչև այժմ Լեզվի կոմիտեն ներկայացրել է ավելի քան վեց հարյուր օտար բառերի հայերեն համարժեքները։
Լեզվի կոմիտեն հրապարակել է օտար բառերի հայերեն համարժեքների 20-րդ թողարկումը։
- անոնիմ – անանուն
- անտագոնիզմ – հակամարտություն
- աուդիոբուք – լսագիրք
- բակտերիցիդ – մանրէասպան
- բենդ – նվագախումբ
- բրիֆինգ – ճեպազրույց
- դեէսկալացիա (ռազմ․) – թուլացում (լարվածության)
- դեսպոտ – բռնակալ, բռնացող
- դիստրիբյուտոր – մատակարար
- էգոիզմ – եսասիրություն, եսապաշտություն, եսամոլություն
- էսկալատոր - շարժասանդուղք
- էսկալացիա (ռազմ․) – սրացում (լարվածության)
- էտապ – փուլ, շրջան
- էտիկետկա – պիտակ
- ժգուտ – լարան
- իմիգրանտ – ներգաղթյալ, ներգաղթող
- ինտրովերտ – ինքնամփոփ, ներամփոփ, չշփվող
- կատակլիզմ – համաղետ
- նացիոնալիստ – ազգայնամոլ, ազգայնական
- չեք-ին – 1. գրանցում, 2. տեղանշում
- պեդանտ – բծախնդիր, մանրախնդիր
- պրոտեին – սպիտակուց
- ռեգիոն – տարածաշրջան
- ռեգիոնալ – տարածաշրջանային
- ռեստարտ – վերագործարկում
- սուիցիդ – ինքնասպանություն
- սպիկեր – 1. խոսնակ, 2. բանախոս
- տետ-ա-տետ – դեմ առ դեմ, երես առ երես, առաձին
- ֆամիլյար – տնավարի, անկաշկանդ, ազատ
- ֆիդբեք – հետադարձ կապ, արձագանք
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել