HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Զոլյանի հայտարարությունը

Վերջին օրերին տարբեր անձանց և ԶԼՄ-ների կողմից փորձ է արվում շահարկել եւ քաղաքական երանգներ տալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ինձ իմ պարտականությունները պատշաճ չկատարելու համար խիստ նկատողություն հայտարարելու բազմաթիվ իրավական խախտումներով հրամանի շուրջ ստեղծված իրավիճակը :

Հնարավոր է, որ դա արվում է հատուկ նպատակով՝ շեղելու ուշադրությունը հրամանի բովանդակության անիրավաչափությունից և խնդիրը իրավական դաշտից տեղափոխելու համար: 

Այս առումով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախարարի ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում և չի կրող կապված լինել որևիցե քաղաքական գործընթացի կամ ուժի հետ: 

Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ,  և հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, ում վստահված անձն եմ եղել նախագահական ընտրությունների ժամանակ:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչապետին և դատական մարմիններին, ուստի զերծ եմ մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից: Նույնը ակնկալում եմ նաև պատասխանող կողմից գոնե մինչև ընտրությունների ավարտը: 

Միաժամանակ  ողջունում եմ  պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան և այնտեղ փորձել «ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրությանխստագույն պահպանության շրջանակներում է»։

 Իմ երկրորդ առաջարկը բխում է պարոն Աշոտյանի կողմից հնչեցրած այն մտքից, թե իբրև ես փորձում եմ «սեփական՝ իրավականառումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով»:

Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում  պարզվի՝ մեզանից ով է «իրավական առումով ապիկարը», ապա «այդ ապիկարը» պարտավորվում է  այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական և գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ:

Մեկնաբանություններ (2)

drizzlebrain
Ter - Astvac, ba vor Ashotyan-y brni u sksi bzhshkutyamb zbaxvel? Աշոտյանի` բժշկականի դիպլոմը հետ կանչելը/չեղարկելը/ մարդասիրական առաջնահերթություն է ամբողջ երկրի, և աշխարհի համար...
Հովնան
Պարոն Զոլյան, դուք փնտրված գիտնական, դասախոս և փորձագետ եք, Ձեր ձայնը տաք տեղից է գալիս: Բա էս խղճուկ կոմսոմոլի ակտիվիստը պաշտոնից դուրս գա` ի?նչ անի: Այսինքն ինչ ուզում է թող անի, մենակ որպես բժիշկ չաշխատի:Եթե հիմա ամբողջ կրթական համակարգն է փորձում վերջնականապես սպանել, էն ժամանակ, ով իմանա, կարող է ֆիզիկապես էլ սպանի, հատկապես ոչ հանրապետական հիվանդներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter