HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանուցման հետեւանքով 183 անհատ ձեռնարկատեր գրանցել է շուրջ 200 աշխատողի. ՊԵԿ

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և մոնիտորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրման, եկամտային հարկի ու աշխատողների ձևակերպման մասով։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը վերլուծական մեխանիզմներով առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում և վարձատրվում: Ըստ Կարինե Ներսիսյանի, 2021թ. մարտ ամսվա ընթացքում նման ռիսկ ունեցող 770 անհատ ձեռնարկատիրոջ ուղարկվել են ծանուցումներ` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ կամ գրանցել աշխատակիցներին, ինչի արդյունքում 183 անհատ ձեռնարկատերեր արդեն իսկ ապրիլ ամսվա սկզբի դրությամբ գրանցել են շուրջ 200 աշխատողի:

Այսպիսով, ծանուցումներին արձագանքած տնտեսվարողները, չեզոքացնելով ներկայացված ռիսկերը, զերծ են մնացել լրացուցիչ հսկողական միջոցառումներից, խուսափել տուգանքներից, միաժամանակ վերականգնվել են աշխատողների իրավունքները: Իսկ աշխատակիցներին դեռևս չգրանցած 587 անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ  մշտադիտարկումը շարունակվում է և վարքագիծը չփոխած ռիսկային հարկ վճարողների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, կնախաձեռնվեն ստուգողական միջոցառումներ՝ գնահատված ռիսկերը հաստատելու կամ  հերքելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ինքնուրույն շտկել ռիսկերը, գործել բացառապես օրենքի դաշտում՝ ամրագրելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter