HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ»-ը և «Օնէքս»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

«Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Համագործակցության հուշագրի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի և արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ»-ի հանրային կապերի բաժինը:

«Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ Հայփոստի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: Ներկա պահին այս համագործակցության ծրագիրը նախատեսված չէ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար:

«Հայփոստը, լինելով փոստային կապի ազգային օպերատոր և սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր գործողություններով մշտապես նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը: Մեր համագործակցությունը «Օնէքս»-ի հետ հաճախորդների համար ավելի հարմարավետ և մատչելի կդարձնի առցանց գնումների առաքման գործընթացը»,- նշում է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Կարևորելով բոլոր օգտատերերի համար առցանց գնումների առաքման հասանելիությունը և ծառայության գնի պահպանումն անկախ բնակության վայրից՝ «Օնէքս»-ը և «Հայփոստ»-ը սկիզբ են դնում «հեռու-մոտիկ օգտատեր» նոր համագործակցությանը: «Օնէքս»-ի մարզաբնակ օգտատերերը այսուհետ կարող են ստանալ իրենց առցանց գնումները «Հայփոստ»-ի՝ իրենց նախընտրած բաժանմունքից՝ առանց հավելյալ առաքման վճարի»,- նշում է «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter