HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխվարչապետը` վարչապետի հայտարարության մասին. «Դուք պարտավո´ր եք հավատալ»

Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստին մասնակցած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարող մանրամասներ հայտնել:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը: Հիշեցնենք, որ Անվտանգության խորհուրդը երեկ գաղտնազերծել էր Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ելույթից մի հատված: Ըստ վարչապետ Փաշինյանի` Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը չի պնդել, թե պատերազմը պետք է մեկ-երկու օրում դադարեցնել:

Ըստ փոխվարչապետի` հրապարակվել է բավարար չափով տեղեկատվություն, որի շրջանակներից չի կարող դուրս գալ, որովհետև այդ իրավունքը չունի:

«Ես մասնակցել եմ այդ նիստին և համարում եմ, որ նիստի հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ստանան»,-ասաց նա:

Հարցին` իսկապես Օնիկ Գասպարյանն ասել է, որ պետք է քայլեր ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, Գրիգորյանը չպատասխանեց` ասելով, որ չի կարող ոչինչ ասել, գաղտնիք է:

«Ի վերջո վարչապետը հայտարարել է` ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում, իսկ ինչի չեք հավատում: Ներողություն, դուք պարտավո´ր եք հավատալ, որոշ իմաստով, որովհետև պետական առաջին պաշտոնյան ձեզ ասում է»,- ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետը հիշեցրեց, որ Անվտանգության խորհրդի նիստի թե´ օրակարգը, թե´ քննարկումը գաղտնի են, և կարող են նիստից հրապարակել այն, ինչը պրոցեդուրալ առումով թույլատրելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter