HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։

Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նախարար Պապիկյանը կառուցողական և արդյունավետ է որակել համատեղ ղեկավար խմբի աշխատանքները, որոնց շնորհիվ վերացվել են ծրագրի ընթացքում արձանագրված խոչընդոտները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության առկա տեմպի պահպանման դեպքում ջրամբարի կառուցման ծրագիրը կտեղափոխվի շինարարության փուլ։

Օլաֆ Զիմելկան իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին ամիսների համատեղ թիմային աշխատանքը՝ Կապսի ջրամբարի շինարարությունը նախապատրաստելու ուղղությամբ՝ ընգծելով, որ ծրագրի ամենաբարդ և վճռորոշ փուլի՝ մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ երկուստեք հաջողված աշխատանքները կլինեն շարունակական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter