HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռաուլ Կաստրոն հայտարարել է Կուբայի կոմկուսի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին

Կուբայի իշխող կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ Այդ մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության 8-րդ համագումարում՝ Կաստրոն հայտարարել է, որ գոհ է, որ երկրի ղեկավարումը հանձնում է պատրաստված ղեկավարների, որոնց թվում է Կուբայի նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը։ Reuters գործակալությունը, հղում անելով Կուբայի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Կաստրոն հաստատել է երկրի նոր ղեկավարությանն իշխանության փոխանցման փաստը։

Ավելի վաղ, արևմտյան մամուլը հայտնել էր, որ 89-ամյա Կաստրոն պատրաստվում է հեռանալ Կուբայի կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Ռաուլ Կաստրոն Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայրն է, որը Կուբան ղեկավարում էր 1959 թվականի հեղափոխությունից հետո։ Ռաուլ Կաստրոն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականից (պաշտոնապես 2008 թվականից)։ Մինչև 2018 թվականը նա զբաղեցրել է Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը, որից հետո նրան փոխարինել է Միգել Դիաս Կանելը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter