
SpaceX-ը NASA-ի աստղագնացներին կհասցնի Լուսնի մակերևույթ
SpaceX-ը կստեղծի վայրէջքի մոդուլ, «Արտեմիս» ծրագրի շրջանակներում, NASA-ի աստղագնացներին Լուսնի մակերևույթ իջեցնելու համար։ Այդ մասին նշվում է NASA-ի տարածած հաղորդագրության մեջ։ SpaceX-ը 2,89 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել NASA-ի հետ։
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը NASA-ի հաղորդագրությանն արձագանքել է թվիթերյան իր միկրոբլոգում։
??? NASA Rules!! ??? https://t.co/hmeGx2peZ6
— Elon Musk (@elonmusk) April 16, 2021
NASA-ն լուսնի ուղեծիր կուղարկի Orion տիեզերանավը, որը տիեզերք կհասնի Space Launch System-ի հրթիռը։ Տիեզերանավի անձնակազմը բաղկացած կլինի 4 անդամից։ Անձնակազմի երկու անդամներ կիջնեն Լուսնի մակերևույթին՝ SpaceX-ի վայրէջքի մոդուլի միջոցով։ Մոտ մեկ շաբաթ անց նրանք մոդուլի օգնությամբ կվերադառնան տիեզերանավ։
Բացի SpaceX-ից, NASA-ի հետ պայմանագիր կնքելուն հավակնում էին նաև Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin-ը, ինչպես նաև Dynetics ընկերությունը։
Լուսանկարը՝ NASA-ի
Մեկնաբանել