
Քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում այսօր՝ ապրիլի 18-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին տեղականում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։
Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել