HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնապատի գյուղապետի հայցն ընդդեմ Արթուր Սաքունցի մերժվեց

Այսօր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բ. Գրիգորյանը մերժեց Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի:

Հիշեցնենք, որ Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Վանո Եղիազարյանը գտնում էր, որ Արթուր Սաքունցի կողմից 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տրված հարցազրույցում արված արտահայտությունները վնաս են հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:

Գյուղապետը դատարանից պահանջում էր զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը, գոհ լինելով վճռից, նշեց, որ հայցի բավարարումը հետագայում կարող էր ծառայել որպես իրավապաշտպաններին լռեցնող գործիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter