
Առողջապահության նախարարությունը նախատեսում է վերակառուցել Թալինի բժշկական կենտրոնը
Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան` շուրջ 180 քմ։ Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար նախահաշվային արժեքով կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ:
Արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:
Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել